Մահմուդ Ահմադինեժադը Ռուսաստան կմեկնի հուլիսի 1-ին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Ռուսաստան կայցելի հուլիսի 1-2-ին: Այս մասին ռուս լրագրողների հետ զրույցում հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին.

«Հուլիսի 1-2-ին Ռուսաստանում կայանալու է գազ արտահանող երկրների ֆորումը, որին հրավիրվել է նաև Իրանի նախագահը: Այնպես որ, մենք ակնկալում ենք այդպիսի այց»:

Իրանցի դեսպանը հիշեցրել է, որ հունիսի 14-ին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, սակայն անկախ դրանց ելքից՝ Մամհմուդ Ահմադինեժադն Իրանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի դեռ 1.5 ամիս:

Հիշեցնենք, որ 2005 և 2009 թվականներին Իրանի նախագահ ընտրված Մահմուդ Ահմադինեժադը, Սահմանադրության համաձայն, չի կարող առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը:

Տեսանյութեր

Լրահոս