«Mercedes»-ով փլուզել է բուսաբանական այգու պատը

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի՝ 23 UL 503 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծարավ Աղբյուր փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բուսաբանական այգու պատին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով պատն ամբողջությամբ փլվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Նշված ավտոմեքենան հաշվառված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կամարակի 2-րդ նրբանցք, 54 տան բնակիչ Հենզել Գրիգորյանի անվամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031