
Եվրախորհրդարանում մեկնարկել է «Լուկաշենկո, Puck You» ակցիան

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ լեհ պատգամավոր Մարեկ Միգալսկու նախաձեռնությամբ Եվրախորհրդարանում մեկնարկել է «Լուկաշենկո, Puck You» ակցիան (puck՝ թարգմանաբար տափօղակ): Ակցիան ուղղված է 2014 թվականին կայանալիք Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից Բելառուսին զրկելուն:
Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) համագումարը Ստոկհոլմում անցկացվելու է մայիսի 16-19-ին: Միգալսկին ընդգծել է, որ իրենք համաձայն չեն նրա հետ, որ մարզական խոշոր միջոցառումներն անցկացվեն Եվրոպայի վերջին բռնապետությունում (Բելառուսում):
Ակցիայի կազմակերպչի կարծիքով՝ IIHF-ին և նրա նախագահ Ռենե Ֆազելին ներկայիս դիմումը վերջին հնարավորությունն է՝ հասնելու համար այդ մրցաշարի անցկացումն այլ երկիր տեղափոխելուն: Ավելի վաղ նման պահանջով հանդես են եկել իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ ու քաղաքական գործիչներ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանակին հայտարարել է, որ երկիրն արժանի է Աշխարհի առաջնությունն անցկացնելուն, իսկ մրցաշարը հյուրընկալելու իրավունքից Բելառուսին զրկելը կհարվածի IIHF-ի իմիջին, հնարավոր է և՝ ողջ համաշխարհային սպորտին: