Թուրքիան քիմիական զենքի գծով 8 փորձագետ է ուղարկել Սիրիայի սահման

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիայի սահման է ուղարկել 8 փորձագետից բաղկացած մի խումբ, որոնք հարցումներ կանցկացնեն Սիրիայում ընթացող ռազմական գործողություններից տուժած մարդկանց հետ:

Առաքելության նպատակը քիմիական և կենսաբանական զենքերի հետքերի առկայության հայտնաբերումն է: Այդ նույն նպատակով Թուրքիայի իշխանությունները նախորդ շաբաթ արյան նմուշներ էին վերցրել երկրում ապաստան գտած սիրիացի վիրավորներից:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումը, որի տրամադրության տակ առկա է այնպիսի ավտոմեքենա, որի սարքավորումները նախատեսված են քիմիական, կենսաբանական ու միջուկային զենքի կիրառման հետքերի հայտնաբերման համար, տեղակայվել է սահմանային Չիլվեգյոզուի շրջանում՝ Ռեյհանլը քաղաքից ոչ հեռու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031