Թամերլան Ցարնաևին հուղարկավորել են ԱՄՆ-ում
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Թամերլան Ցարնաևին հուղարկավորել են ԱՄՆ-ի տարածքում: Այս մասին հայտնել է Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքի ոստիկանությունը:
Իշխանությունները, սակայն, չեն մանրամասնում, թե կոնկրետ որտեղ են հուղարկավորել Ցարնաևին: Միայն հայտնի է, որ դա իրականացվել է Վուստերից դուրս: Ոստիկանության տարածած հայտարարությունում ասվում է, որ հուղարկավորության կազմակերպումն իր վրա է վերցրել «համարձակ և անկեղծ» մարդը:
26-ամյա Ցարնաևի դիակը մինչ այդ մեկ շաբաթ պահվել է Վուստերի թաղման բյուրոյում: Սրանից առաջ ԱՄՆ-ի մի շարք նահանգներ հրաժարվել էին թույլատրել իրենց տարածքում Թամերլան Ցարնաևին հուղարկավորելը: