Բաժիններ՝

ԱՄՆ-ն իր ՀՀՊ-ով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ որսալու առաջին փորձը կկատարի 2015 թվականին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է իր հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի միջոցով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը որսալու առաջին փորձը կատարել 2015 թվականին: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ՊՆ-ի օպերացիոն փորձարկումների ու գնահատականների բաժնի տնօրեն Մայքլ Գիլմորը:

Վերջինս ելույթ է ունեցել ԱՄՆ սենատի լսումներում, որոնցում դիտարկվել են ՀՀՊ-ի ոլորտում ամերիկյան ծրագրերը: Գիլմորի խոսքերով՝ Պենտագոնի ՀՀՊ-ի գծով գործակալությունն առաջին անգամ 2015 թվականին ֆինանսական տարում կփորձի որսալ ավելի քան 5500 կիլոմետր հեռավորության վրա թռչող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:

Նա հավելել է, որ դա նաև կլինի առաջին փորձը, որի շրջանակներում մեկ թիրախի վրա կարձակվի ցամաքային բազավորման երկու կանխազարկ հրթիռ: Գիլմորն ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր ՀՀՊ-ի միջոցով միաժամանակ երկու թիրախ որսալու փորձ կձեռնարկի 2018 թվականի ֆինանսական տարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս