Բաժիններ՝

Այս տարվա առաջին եռամսյակին Աբխազիայի արտաքին առևտրում Թուրքիայի բաժնեմասը կազմել է 20 տոկոս

Աբխազական Apsny Press պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին եռամսյակին Աբխազիայի արտաքին առևտրի շրջանառության ծավալը կազմել է 3612 միլիարդ ռուբլի, ինչը 790.7 միլիոն ռուբլիով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ:

Այս մասին հայտնել է Աբխազիայի Պետական մաքսային կոմիտեն: Ապրանքաշրջանառության աճը պայմանավորված է ինչպես բոլոր ապրանքատեսակների ներկրման մեծացմամբ, այնպես էլ՝ ցիտրուսային ու գինեգործական արտադրանքի արտահանման մեծացմամբ:

2013 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Աբխազիայի հիմնական գործընկեր երկրներն են Ռուսաստանն ու Թուրքիան, որոնց բաժին է ընկել ողջ ապրանքաշրջանառության 77 տոկոսը՝ 57 տոկոս և 20 տոկոս համապատասխանաբար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս