Բաժիններ՝

Սիրիային հրթիռներ վաճառելը կարող է դառնալ ապակայունացնող գործոն՝ Իսրայելի անվտանգության համար. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ Հռոմում մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ Դամասկոսը մոտ ժամանակներս Ռուսաստանից ստանալու է С-300 ՀՕՊ-ի մի քանի համալիր:

Քերին հայտարարել է, որ Սիրիային հրթիռներ վաճառելը կարող է դառնալ ապակայունացնող գործոն՝ Իսրայելի անվտանգության համար. «Ավելի վաղ մենք հայտարարել ենք, որ հրթիռները պոտենցիալ ապակայունացնող գործոն են, հատկապես Իսրայելի համար: ԱՄՆ-ը նախընտրում է, որ Ռուսաստանը ռազմական օգնություն չցուցաբերի Բաշար Ասադի վարչակարգին»:

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը երեկ գրել է, որ Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին զգուշացրել են այն մասին, որ Դամասկոսը սկսել է վճարումներ կատարել Ռուսաստանին՝ 144 հրթիռների և 6 արձակման սարքերի գնման համար: Գործարքը գնահատվում է 900 միլիոն դոլար: Այդ գործարքի մասին պայմանավորվածությունը կողմերի միջև ձեռք է բերվել դեռևս 2010 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս