Բաժիններ՝

Իրանում նախագահի թեկնածու գրանցվելու համար երեք օրում ստացվել է 243 հայտ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու գրանցվելու համար արդեն իսկ հայտ է ներկայացրել 243 մարդ: Նախօրեին ընտրական շտաբը գրանցել է 99 մարդու: Իրանում նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը մեկնարկել է մայիսի 7-ին և ավարտվելու է մայիսի 11-ին:

Մայիսի 7-ին ստացվել է 75 հայտ, մայիսի 8-ին՝ 69 հայտ և վերջապես մայիսի 9-ին՝ 99 հայտ, ընդհանուր՝ 243 հայտ: Սահմանադրության պահապանների խորհուրդը մայիսի 12-16-ը դիտարկելու է ստացված բոլոր հայտերը՝ դրանք հաստատելու կամ մերժելու համար: Իրանի ՆԳՆ-ը հաստատում ստացած նախագահի թեկնածուների անունները կհրապարակի մայիսի 22-23-ին:

Մայիսի 24-ին Իրանում կմեկնարկի նախընտրական կամպանիան, ինչը կավարտվի հունիսի 12-ին: Հունիսի 14-ին էլ Իրանում կանցկացվեն 11-րդ նախագահական ընտրությունները, որոնցում սեփական թեկնածությունը չի կարող առաջադրել գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով արդեն իսկ 2005 և 2009 թվականներին հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս