Բաժիններ՝

Անգելա Մերկելը նախապես չհայտարարված այցով այսօր ժամանել է Աֆղանստան

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախապես չհայտարարված այցով այսօր ժամանել է Աֆղանստան: Այս մասին գործակալությանը հայտնել է Մերկելի ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով՝ Մերկելը ժամանել է Աֆղանստանի հյուսիսում ընկած Բալխ նահանգի Մազարի-Շարիֆ քաղաք, ուր գտնվում է գերմանական զինվորական կոնտինգենտի գլխավոր շտաբը: Մերկելին աֆղանական այցի ընթացքում ուղեկցում է Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզիերը:

Նախորդ անգամ Մերկելն Աֆղանստան է այցելել 2012 թվականի մարտին և նույնպես նախապես չհայտարարված այցով: Այն ժամանակ նրան չէր հաջողվել այցելել Քունդուզ նահանգում գտնվող գերմանական բազա, ինչի պատճառը տվյալ տարածաշրջանում առատ ձյունն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031