Բաժիններ՝

Պան Գի Մունը չի պատրաստվում ցրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման գծով հանձնաժողովը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դեռ չի պատրաստվում ցրել իր իսկ կողմից մարտի վերջին ստեղծած Սիրիայում քիմիական զենքի կիրառման գծով հանձնաժողովը: Վերջինիս ցայժմ չի թույլատրվել մուտք գործել Սիրիա:

Չնայած դրան՝ Պան Գի Մունը դեռ պլաններ կամ մտադրություն չունի այդ առաքելությունը չեղյալ հայտարարելու համար: Այս մասին գործակալությանը հայտնել են ՄԱԿ-ի շտաբ-բնակարանից: ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետները ներկայումս գտնվում են Կիպրոսում և սպասում են Սիրիա մուտք գործելու թույլտվության ստացմանը:

Սիրիայի իշխանություններն ընդդիմությանը մեղադրել են մարտի 19-ին Հալեպի նահանգում քիմիական զենք կիրառելու մեջ՝ չբացառելով, որ այդ զենքը կարող է ունենալ թուրքական ծագում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031