
Իրանը Կիպրոսից հետ է կանչել իր դեսպանին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը խորհրդակցության նպատակով հետ է կանչել Կիպրոսում իր դեսպանին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Կիպրոսի իշխանություններն Իրանի քաղաքացուն արտահանձնել են ԱՄՆ-ին: Այս մասին հայտարարել է Կիպրոսի արտգործնախարարը:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի քաղաքացին, ում անունը չի հրապարակվում, մոտ երկու շաբաթ առաջ արտահանձնվել է ԱՄՆ-ին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ նրան ձերբակալել են՝ զենք գնելու փորձ կատարելու կասկածանքով: Ենթադրվում է, որ նա մտադրվել էր զենքը մատակարարել Իրանին, ինչը խախտում է տվյալ երկիր զենքի ներկրման ու արտահանման վրա ՄԱԿ-ի դրած բեռնարգելքը: