Թուրքիան կաջակցի Սիրիայի տարածքում ոչ թռիչքային գոտու ձևավորման մասին որոշմանը. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Թուրքիան կաջակցի Սիրիայի տարածքում ոչ թռիչքային գոտու ձևավորման մասին որոշմանը, եթե այն առաջարկվի Սիրիայի կողմից.

«Մենք հակամարտության ամենասկզբից խոսել ենք այն մասին, որ եթե ԱՄՆ-ն առաջարկի ոչ թռիչքային գոտի ձևավորել Սիրիայի տարածքում, ապա Անկարան կաջակցի այդ որոշմանը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն իսկ հատել է կարմիր գիծը սիրիական հակամարտությունում՝ քիմիական զենք օգտագործելով խաղաղ բնակչության դեմ:

Կան ապացույցներ խաղաղ բնակչության նկատմամբ վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման մասին: Թուրքական հիվանդանոցներ հասցված վիրավորների թվում կան քիմիական զենքից տուժածներ»:

Էրդողանը նաև ԱՄՆ-ին կոչ է արել ակտիվացնել իր դերակատարությունը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031