Բաժիններ՝

Sony-ին պատրաստում է առաջին իրական ֆոտոսմարթֆոնը

Sony ընկերությունը ներկայում զբաղված է նոր հզոր Android սմարթֆոն ստեղծելու աշխատանքներով, որը կարող է բարձր որակի լուսանկարներ նկարել: Ինչպես գրում է Uniwired View-ն  ճապոնացիների նոր «խցիկ հեռախոսը» կունենա ֆոտոսենսոր` 1/16, որը կունենա 16-ից մինչև 20 մեգապիքսել թողունակությամբ, քսենոնային լուսարձակում և Carl Zeiss-ի օպտիկա:

Սարքավորումը, որի հաստությունը կլինի 10մմ, ունի պաշտպանություն ջրի կամ խոնավության դեմ: Սարքավորման բնութագրիչներից են, օրինակ` 2.3 Գհց չիպը` Qualcomm Snapdragon 800 CPU (հավանաբար, երկակի միջուկով), 2Գբ օպերատիվ հիշողությունը և արդեն 2013թվականին  նման գործիքների համար ավանդական դարձած 5 դյույմանի Full HD էկրանը(1080պ.): Մարտկոցի հզորությունը 2700-3000 մԱ/ժ է:

Նշվում է, որ 2013թվականը կարող է հիշվել՝ որպես Android օպերացիոն համակարգի վրա թողարկվող «տեսախցիկ հեռախոսների» տարի, քանի որ նմանատիպ հեռախոսների ստեղծման մասին է բարձրաձայնել նաև HTC-ը, իսկ օրեր առաջ ինտերնետում լուրեր են տարածվել նաև Samsung ընկերության վերաբերյալ, որը ևս պատրաստվում է նմանատիպ մոդել թողարկել այս տարի ամռանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս