Բաժիններ՝

Իսրայելը Ռուսաստանին խնդրել է Բաշար Ասադին չհատկացնել С-300 համալիրներ. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը Ռուսաստանին խնդրել է Սիրիային չհատկացնել С-300 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր, որոնք կարող են զգալիորեն ամրապնդել Սիրիայի կառավարական զորքերի մարտունակությունը:

Այս մասին գործակալությանը հայտնել է իսրայելցի մի չինովնիկ, ով չի ցանկացել հայտնել իր անունը. «Մենք առարկել ենք ռուսների այդ գործարքին, ամերիկացիները նույնպես դեմ են դրան»:

Գործակալությունն ընդգծել է, որ ՀՕՊ-ի ռուսական համակարգերի առկայությունը Սիրիայի կառավարական զորքերին հնարավորություն կտա ավելի հաջող գործել այլ երկրների կողմից Սիրիայի տարածք ներխուժելու դեպքում:

Նշվում է, որ Սիրիան արդեն իսկ սկսել է Ռուսաստանին վճարել 900 միլիոն դոլար՝ С-300 արձակման չորս սարք գնելու համար:

Հիշեցնենք, որ Իսրայելը Ռուսաստանի կողմից Սիրիային С-300-ների հատկացման հնարավորության մասին իրազեկել է ԱՄՆ-ին, ուր մտահոգությամբ է ընդունվել այդ տեղեկատվությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիային Իսրայելի ավիահարվածներից հետո որոշակի տվյալներով խոստացել է, որ ոչ ոքի թույլ չի տա գահընկեց անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Ի դեպ, Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը ներկայումս շարժվում են Միջերկրական ծովի (Սիրիայի) ուղղությամբ և մոտ մեկ շաբաթ անց կհասնեն նշանակման վայր՝ ձևավորելով Ռուսաստանի Միջերկրածովյան նավատորմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս