Բաժիններ՝

Իսրայելի վարչապետը մեկնել է Չինաստան՝ չնայած Սիրիայի հետ լարվածությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ երեկոյան մեկնել է Չինաստան՝ չնայած Սիրիային ավիահարվածներ հասցնելու պատճառով մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակի սրմանը:

Թռիչքից առաջ Նեթանյահուն հրաժարվել է մեկնաբանել սիրիական իրադարձությունները՝ հավելելով, որ չի դիտարկել իր չինական այցի չեղյալ հայտարարման հնարավորությունները: Նեթանյահուն Չինաստան այցելելը կարևորել է հատկապես տնտեսական տեսանկյունից:

Թռիչքից առաջ Նեթանյահուն անցկացրել է ռազմա-քաղաքական կաբինետի նիստ՝ առանցքային նախարարների և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Այդ հանդիպման օրակարգի և մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվել:

Միևնույն ժամանակ իսրայելցի ղեկավարներից և ոչ մեկ հրապարակավ չի հաստատել կամ հերքել այն, որ իսրայելական ավիացիան երեկ ռմբակոծել է Դամասկոսի մոտ գտնվող ռազմական օբյեկտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս