Բաժիններ՝

Արհեստական ինտելեկտը կկանխատեսի ամբոխի վարքագիծը

Հետազոտողներն անսովոր համակարգչային ծրագիր են ստեղծել, որը կարող է արագ և ճշգրիտ որոշել անձի տրամադրությունը՝ լուսանկարի միջոցով: Նոր ծրագիրը կարող է ներդրվել անվտանգության համակարգերում կամ, օրինակ, սոցցանցերում, հաղորդում է «Վեստին»:

Համակարգը մշակվել է Ավստրալիայի ազգային համալսարանում և ցուցադրվել է  Multimedia Retrival համաժողովի ժամանակ Դալլասում, հաղորդում է New Scientist-ը՝ նշելով, որ ծրագիրը վերլուծում է մարդու պատկերը և տալիս է նրա որոշակի «տրամադրության» որակները:

Ծրագրավորողների թիմը փորձարկել է ծրագիրը` դրա համար օգտագործելով մի խումբ կամավորների դեմքի ժպիտները: Ճշգրտության հասնելու համար հետազոտողները մեծ աշխատանք են արել՝ ստիպելով մեքենային ավելի մանրակրկիտ վերլուծություն կատարել:

Ծրագիրը մշակողները ընդգծել են, որ մոտ ապագայում իրենք պատրաստվում են համակարգը մշակել այնպես, որպեսզի այն կարողանա միաժամանակ վերլուծել շատ թվով մարդկանց տրամադրությունները, ովքեր պատկերված են կադրում: Հետագայում ծրագիրը կարող է վերլուծել իրական ժամանակի տեսանյութը, որտեղ պատկերված է մարդկանց ամբոխ:

Ըստ ծրագիրը մշակողների, այս կերպ իրենք կարող են կանխատեսե, հնարավոր հարձակումներն և ագրեսիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս