Բաժիններ՝

PKK-ի անդամ-անչափահասները չեն արտաքսվի Թուրքիայից

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության մշակած պլանի համաձայն, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից երկրի տարածքը լքելուց հետո PKK-ի անդամ-երեխաները կմնան Թուրքիայում:

Բացի այդ, Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի զինյալների Մահմուր ճամբարում ծնված երեխաները նույնպես կվերադարձվեն Թուրքիա: PKK-ականների երեխաները կվերադարձվեն դպրոցներ, ուր նրանց հետ աշխատելու են հատուկ ուսուցիչներ:

Թուրքիայի կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է այն բանից հետո, ինչ զինյալների երեխաների ծնողները դիմել են իշխանություններին՝ խնդրելով իրենց երեխաներին չարտաքսել երկրից:

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Իդրիս Նաիմ Շահինը հայտարարել էր, որ PKK-ի շարքերը խաբեության ու բռնության միջոցով համալրել է ավելի քան 2000 անչափահաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս