ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ավարտել են երկամսյա խոշորամասշտաբ զորավարժությունները
BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ավարտել են Foal Eagle (Երիտասարդ արծիվ) խոշորամասշտաբ զորավարժությունները: Դրանք տևել են երկու ամիս և հարուցել են ԿԺԴՀ-ի սուր արձագանքը:
Զորավարժություններին մասնակցել է ավելի քան 10.000 ամերիկացի զինվորական և մոտ 200.000 հարավկորեացի զինվոր: Վերլուծաբանների կարծիքով՝ ամենամյա այս զորավարժություններն այս տարի կրում էին զգալիորեն ավելի ագրեսիվ բնույթ և ավելի շատ են լուսաբանվել:
ԿԺԴՀ-ի դժգոհությունը հարուցել էր այն փաստը, որ ԱՄՆ-ը «սթելս» տեխնոլոգիայով կառուցված B-2 Spirit տիպի երկու ռմբակոծիչ էր ուղարկել՝ Հարավային Կորեայի տարածքի վրայով ցուցադրաբար թռչելու համար: