Բաժիններ՝

Արքայազն Չարլզի հայկական այցը կարող է օգտագործվել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման սկսելը հայտարարելու համար

Novostink.ru-ի փոխանցմամբ՝ մամուլի տվյալներով, մայիսի վերջին Հայաստան է ժամանելու Ուելսի արքայազն Չարլզը, և որ նրա այցը կազմակերպում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ով ներկայումս բնակվում է Լոնդոնում:

Մի քանի տարի առաջ Արմեն Սարգսյանն ու արքայազն Չարլզը մի շարք հավաքներ են կազմակերպել՝ «Երևան, իմ սեր» նախագծի համար նվիրատվություններ անելու համար: Նախագծի նպատակը Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանումն է:

Հնարավոր է՝ արքայազնը գալիս է նրա համար, որպեսզի հայտարարի հիմնադրամի միջոցներով բարեգործական նախագծեր սկսելու մասին: Այս տարվա հունվարին հիմնադրամից հատկացումներ են արվել Երևանի Կոնդ թաղամասում գտնվող եկեղեցու շրջակայքի համար:

Նախագծերի համաձայն, այնտեղ պետք է կանգնեցվի երեք շենք, որոնցից մեկը նախատեսված կլինի լսողական խնդիրներ ունեցող երեխաների, իսկ երկրորդը՝ միայնակ մայրերի ու նրանց երեխաների համար: Երրորդ շինությունն էլ կառուցվելու է եկեղեցու մոտ, ուր անվճար կմատուցվեն հոգևոր նշանակության ծառայություններ: Սակայն չի բացառվում, որ արքայազն Չարլզի այցը Հայաստան օգտագործվելու է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման սկսումը հայտարարելու համար:

Մի քանի ամիս առաջ Հայաստանի նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը նշանակվել էր բրիտանական Lydian International ընկերության տնօրենի պաշտոնում: Այդ ընկերությունը հանդիսանում է հայկական «Գեոթիմ» ընկերության հիմնադիրը, որը զբաղվում է Ջերմուկի մոտ գտնվող Ամուլսարի ոսկու հանքի հետախուզմամբ:

Արդեն մի քանի տարի է, ինչ բնապահպաններն ակտիվորեն պայքարում են այդ հանքավայրի շահագործման սկսվելու դեմ՝ գտնելով, որ դա անուղղելի վնաս կպատճառի տարածաշրջանի բնությանը: Այդ հանքավայրը համարվում է տարածաշրջանի խոշորագույն ոսկու հանքավայրը:

Նախնական տվյալներով՝ նրա ոսկու պաշարները կազմում են մոտ 2.5 միլիոն ունցիա (ավելի քան 75 տոննա), հանքավայրը շահագործվելու է 16 տարի: Ընկերությունը մտադիր է հանքավայրի շահագործման մեջ ներդնել մոտ 400 միլիոն եվրո, բացել աշխատատեղեր և ստեղծել սոցիալական ենթակառույցներ:

Սակայն դա կդառնա հերթական հանքավայրը, որից Հայաստանի քաղաքացիներին կմնան միայն բյուջե մուծվող խղճուկ հարկերը: Փաստացիորեն, Հայաստանի ոսկին կօգտագործի Մեծ Բրիտանիան: Հավանաբար, շահագործման սկսման մասին որոշումն ապահովելու է բրիտանական արքայազնի այցը:

Բրիտանացի արքայազներին բնորոշ է Բաքու և այլ նավթային երկրներ մեկնելը՝ իրենց երկրի շահերը լոբբինգի ենթարկելու համար: Այժմ եկել է Հայաստանի հերթը: Արքայազն Չարլզը ներկա է գտնվելու մայիսի 28-ին կայանալիք Հանրապետության օրվա տոնական միջոցառումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս