Վրաստանում ձերբակալել են Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գյուղապետ Պետրոս Վարդանյանին

Akhaltskha.net-ի փոխանցմամբ՝ իրավապահները ձերբակալել են Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գյուղապետ Պետրոս Վարդանյանին: Ձերբակալված գյուղապետը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ:

Ախալցխայի գամգեբելիի (շրջանի ղեկավար) պաշտոնակատար Բեսիկ Բլիաձեի խոսքերով` նա ձերբակալության մասին տեղեկացել է ապրիլի 26-ին, երբ նրա հետ կապվել են ֆինանսների ոստիկանությունից:

Ինչ վերաբերվում է ձերբակալվածին, ապա Բեսիկ Բլիաձեն ամիս ու կես է ինչ ճանաչում է նրան, այն բանից հետո, երբ նշանակվել է գամգեբելի: Բլիաձեի խոսքերով` Պետրոս Վարդանյանը իր աշխատանքը եւ պարտականությունները կատարել է լավ:

Նման ձերբակալություն էր եղել նաեւ ապրիլի 17-ին: Կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Ադիգենի շրջանի Գոռգուլի գյուղի գյուղապետ Զուրաբ Տաբիձեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930