
Պրահայի կենտրոնում գրանցվել է հզոր պայթյուն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր հզոր պայթյուն է գրանցվել Պրահայի կենտրոնում, ինչի հետևանքով շենք է փլուզվել: Չեխիայի ԱԻՆ-ը չի բացառում, որ փլատակների տակ մարդիկ են մնացել:
Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում: Հրշեջների տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է նվազագույնը 13 մարդ: Իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածի պատճառները: Որոշակի տվյալներով՝ պայթյունի պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը:
Ոստիկանությունը շրջապատել է պայթյունի վայրը: Պայթյունից տուժել են նաև մերձակա շենքերը, այդ թվում նաև Ազգային թատրոնի շենքը: