Բաժիններ՝

Ռոնալդոյի ընկերները Մարականայում հաղթեցին Բեբետոյի ընկերներին (տեսանյութ)

Երեկ Ռիո դե Ժանեյրոյում վերակառուցումից հետո տեղի ունեցավ «Մարականա» մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես գիտեք, «Մարականան» լինելու է ԱԱ-2014-ի և Օլիմպիադա-2016-ի գլխավոր մարզադաշտը։ Վերակառուցումը տևեց 31 ամիս։

Այս միջոցառմանն անհասկանալի պատճառներով ներկա գտնվեց 27 հազար մարդ. դրանք հիմնականում այն մարդիկ էին, ովքեր մասնակցել էին մարզադաշտի վերակառուցման աշխատանքներին։ Մինչդեռ «Մարականան» տեղավորում է 80 հազար հանդիսական։

Հանդիսականների համար իսկական ներկայացում էր «Ռոնալդոյի ընկերներն ընդդեմ Բեբետոյի ընկերների» հանդիպումը։ Հաղթանակ տարավ առաջին թիմը՝ 8։5 հաշվով։

Ստորև առաջարկում ենք դիտել վերոնշյալ հանդիպման գոլերի տեսագրությունը, որտեղ կարող եք տեսնել ձեր սիրելի մի քանի նախկին ֆուտբոլիստների փայլուն խաղը։


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930