Բաժիններ՝

Ալմագրոյի հետ սպասվում է մրցաշարի ամենաբարդ հանդիպումը. Նադալ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է Բարսելոնայում ընթացող Barcelona Open Banc Sabadell մրցաշարի եզրափակիչում իր հայրենակից Նիկոլաս Ալմագրոյի հետ կայանալիք հանդիպման մասին։

«Նախ, ասեմ, որ Ռաոնիչի հետ կիսաեզրափակիչ հանդիպումն այս մրցաշարի իմ լավագույն խաղն էր։

Իսկ ինչ վերաբերում է Ալմագրոյին, նա հիանալի է խաղում և շատ հաջող մրցաշար է անցկացնում։ Եզրափակիչը, ամենայն հավանականությամբ, կլինի այս շաբաթվա ամենաբարդ հանդիպումը։ Հույս ունեմ, որ ինձ կհաջողվի ցուցադրել իմ լավագույն խաղը և իրացնել ընձեռնված հնարավորությունները», – Նադալի խոսքերն է փոխանցում ATP-ի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930