Որևէ քաղաքական ուժ, ներառյալ՝ «Նոր Հայաստան» շարժումը, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը հստակ չեն ձևակերպել

«Ծրագրի ու հստակության բացակայությունը պլանավորված գործողությունների բացակայությունն է: Ապրիլի 9-ն էլ ցույց տվեց, որ շարժմանն անհրաժեշտ է հստակություն, ու, եթե այն չկա, մարդկանց մի մասը գնում է մի ուղղությամբ, մյուսները՝ մեկ այլ ուղղությամբ, ինչից առաջանում է տարաձայնություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ խոսելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իրականացվող շարժման մասին:

Նրա խոսքով՝ ինքն ունի իր քաղաքական ծրագիրը, որն իրականացնում է իր համախոհների շրջանակում: Նախկին թեկնածուն ընդգծեց, որ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստան» շարժման քաղաքագիտական գաղափարները համընկնեն իր քաղաքական ծրագրին, ապա ինքը կաջակցի Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի» ստեղծման հռչակագրին: Սակայն, ներկա դրությամբ, Ա. Ղուկասյանի խոսքով՝ շարժման խնդիրներն իր համար պարզ չեն:

Մեր հարցին՝ «Քաղաքական ի՞նչ ծրագիր եք առաջարկում Դուք, ի՞նչ գաղափարներ պետք է համընկնեն», նախկին թեկնածուն պատասխանեց. «Քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, թե ի՞նչ է քաղաքացիական անհնազանդությունը, պայքարի ի՞նչ ձև է այն ենթադրում, ինչպիսի՞ն կարող են լինել քաղաքացիների միավորման, կազմակերպման եղանակները: Հանրությունը պետք է պատրաստ լինի, ինչպես նաև ի վիճակի լինի քաղաքացիական անհնազանդության ճանապարհով վերականգնել ժողովրդի իշխանությունը, հետ վերադարձնել ներկայացուցչական մարմինները, որոնք այսօր գտնվում են քրեաօլիգարխիկ համակարգի վերահսկողության տակ: Շինծու ընտրությունների արդյունքում ներկայացուցչական մարմինները ժողովրդին չեն պատկանում, ուստի՝ չեն գործում ի շահ հանրության»:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ քաղաքական ուժերը, կուսակցություններն ի վիճակի չեն այսօր ապահովել օրենքի գերակայություն: Այդ պատճառով, ըստ նրա՝ հանրությունն ինքը պետք է իշխանությունը վերադարձնելու ճանապարհներ փնտրի: «Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն ամենաարդիական պահանջն է: Բայց ես չեմ տեսնում քաղաքական այն ուժերին, որոնք առաջ կբերեն այս պահանջը, ներառյալ՝ «Նոր Հայաստան» շարժումը, որն այս պահանջը դեռ հստակ չի ձևակերպել: Քանի դեռ չկա այս պահանջը, նպատակն ինձ համար պարզ չէ:

Կարդացեք նաև

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը կեղծ, շինծու ընտրությունների միջոցով է զբաղեցրել նախագահի պաշտոնը, ապա ինչպե՞ս կարելի է այս փուլում չպահանջել նրա հրաժարականը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջի դեպքում ինքը կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը:

Տեսանյութեր

Լրահոս