Թուրքիան ստացել է ՇՀԿ-ի հետ երկխոսելու գործընկերոջ կարգավիճակ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ստացել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ երկխոսելու գործընկերոջ կարգավիճակ:

Համապատասխան հուշագիրն այսօր Ալմա Աթայում ստորագրել են ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

ՇՀԿ-ի ստեղծման մասին փաստաթուղթը ստորագրվել է 2001 թվականի հունիսի 15-ին՝ վեց երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: ՇՀԿ-ի անդամ երկրներն են Ռուսաստանը, Չինաստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը:

ՇՀԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան, Պակիստանը: ՇՀԿ-ի հետ երկխոսության գծով գործընկերներն են Բելառուսը և Շրի Լանկան, որոնց միացավ նաև Թուրքիան:

Ադրբեջանական լրատվամիջոցները, մեկնաբանելով Թուրքիայի կողմից ՇՀԿ-ի հետ երկխոսելու գործընկերոջ կարգավիճակի ստանալը, գրել են, որ դա նշանակում է, թե Թուրքիան իր վերահսկողության տակ է առնում Կենտրոնական Ասիան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930