Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը հրաժարվել է Հարավային Կորեայի հետ բանակցելուց

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փհենյանը մերժել է Կեսոնի արդյունաբերական շրջանում աշխատանքները վերսկսելու շուրջ բանակցություններ սկսելու մասին Սեուլի արած առաջարկը: Այս մասին հայտնել է ԿԺԴՀ-ի իշխանությունների ներկայացուցիչը:

Պաշտոնական Սեուլն իր այդ առաջարկն արել էր ապրիլի 25-ին: Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին տվել էր մեկ օր ժամանակ՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու համար՝ սպառնալով, որ մերժման դեպքում կդիմի վճռական միջոցների:

Դա Հարավային Կորեայի կողմից արված առաջին առաջարկը չէ: Ապրիլի կեսերին էլ Սեուլն արդեն իսկ առաջարկել էր քննարկել արդյունաբերական գոտու շահագործման հարցը, սակայն Փհենյանը վերստին մերժել էր դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930