
Ոստիկանությունը ԲՀԿ-ին պարզաբանում կտա ավելի ուշ

ԲՀԿ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանի և ոստիկանների միջև այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում կտա քիչ ուշ:
Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա ասաց, թե տեղյակ չէր միջադեպից և նշեց որ ոստիկանությունն անպայման կտա պարզաբանումներ` խնդրին ծանոթանալուց և դեպքի հավաստիությունը ստուգելուց հետո:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ԲՀԿ-ն պարզաբանում է պահանջում ոստիկանությունից: