Միջադեպ Ծիծեռնակաբերդում

yerevannews.am-ի փոխանցմամբ՝ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ են դրել զոհերի հուշահամալիրին, որից հետո Գագիկ Ծառուկյանը դուրս գալով հուշահամալիրից՝ փորձել է միանգամից գնալ դեպի իր մեքենայի կայանատեղին: Սակայն նրան թույլ չեն տվել այդ ճանապարհով իջնել՝ ասելով, որ կարող են իջնել միայն ներքևի ճանապարհով: Ըստ կայքի՝ Գագիկ Ծառուկյանը դիմելով ոստիկանին ասել է. «Այ ախպեր ջան, մեքենան էնտեղ ա», սակայն ի պատասխան նրան ոստիկաններն ասել են. «Կապ չունի, ընկեր»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շտապել է ասել, որ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, բայց դա էլ չի օգնել է և Գագիկ Ծառուկյանը գնացել է ներքևի ճանապարհով:

Նշենք, նաև, որ բոլոր պաշտոնյաններին թույլ են տալիս գնալ այն ճանապարհով, որով թույլ չտվեցին Գագիկ Ծառուկյանին:

ԲՀԿ-ի պատասխանը՝ այստեղ.

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930