Վիրահայերը Թբիլիսիում ջահերով երթ են կազմակերպել դեպի Թուրքիայի դեսպանատուն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին:

Երթը մեկնարկել է «Վակե» զբոսայգուց և ավարտվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ, ուր ակցիայի մասնակիցները հայտնել են իրենց բողոքը: Միջոցառումը նախաձեռնել ու կազմակերպել է «Վրաստանի Հայ համայնք» ուսանողական ասոցիացիան:

Ջահերով երթին միացել են նաև հայկական այլ աշխարհիկ ու հոգևոր կազմակերպություններ: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ճանաչում», «Արդարություն», «Թուրքիան հանցագործ է», ինչպես նաև երգել են հայրենասիրական երգեր:

Ակցիայի մասնակիցները բողոք են հայտնել Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ և պահանջել են, որ Թուրքիան պատասխանատվություն կրի ողջ մարդկության առջև գործած հանցանքի համար:

Այսօր էլ ժամը 14.00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի է ունենալու ևս մեկ բողոքի ակցիա, որի ժամանակ Թուրքիայից պահանջվելու է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930