Լևոն Արոնյանը կիսեց միավորը Վիշվանաթհան Անանդի հետ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 3-րդ տուրի կենտրոնական պարտիայում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդի հետ և այժմ իր ակտիվում ունի 1.5 միավոր: Անվանի շախմատիստները 40-ական քայլ հետո համաձայնեցին կիսել միավորը:
Տուրի մյուս պարտիաները՝ Լիրեն Դին (Չինաստան) – Լորեն Ֆրեսիեն (Ֆրանսիա), Բորիս Գելֆանդ (Իսրայել) – Մայքլ Ադամս (Անգլիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) և Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) դեռ չեն ավարտվել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը