Շարմազանովը գերադասում է զերծ մնալ ԲՀԿ-ին ավելի կոշտ մեկնաբանություններ անելուց

«Ինձնից լավ գիտեք, որ այդ քաղաքական ուժն ունեցել է ամբողջական պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ով ինչ կասի»,- 168.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ երեկ ընտրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն ասել էր, թե ԲՀԿ-ն երբեք իշխանական լծակներ չի ունեցել:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ  այսօր 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե «նախկին քաղաքական կարգերի ժամանակաշրջանում» ԲՀԿ-ն մասնակցություն է բերել կառավարման գործընթացին:

168.am-ը Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ն չգիտի՞՝ ունեցե՞լ է իշխանական լծակ, թե՞ իմանալով հանդերձ է հերքում դա:

Կարդացեք նաև

«Ամենավատ բանն այն է, որ երբ մարդ հասկանում է մի բան, բայց ասում է՝ լրիվ այլ բան»,- ի պատասխան, ասաց Էդուարդ Շարմազանովը՝ գերադասելով զերծ մնալ ավելի կոշտ մեկնաբանություններից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930