Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին խոստացել է հնարավորինս արագացնել թուրք-մեսխեթեցիների վերադարձը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ունեցած իր ելույթում անդրադարձել է թուրք-մեսխեթեցիների վերադարձման խնդրին.

«Վրաստանն առաջիկա 5 տարում արագացված տեմպով կվերադարձնի ու քաղաքացիություն կշնորհի այն մուսուլման-մեսխեթցիներին, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենիք: Մենք առավելագույնս կարագացնենք այդ գործընթացը:

Ներկա դրությամբ նման ցանկություն է հայտնել 700 մարդ, որոնք արդեն իսկ հնարավորություն են ստացել վերաբնակվել հայրենիքում: Դրանով զբաղվում է հատուկ հանձնաժողովը: Ես խոստանում եմ, որ մենք մինչև վերջ կկատարենք մեր ստանձնած պարտավորությունները»:

Հիշեցնենք, որ մեսխեթցիները կամ թուրք մեսխեթցիները թյուրքալեզու մահմեդականներ են, որոնք ավանդաբար բնակվել են Խորհրդային Վրաստանի հարավային շրջանում, որը որոշ աղբյուրներում կոչվում է Մեսխեթ (Սամցխե), ինչից էլ եկել է նրանց անվանումը։ 1944 թվականին Ստալինի հրամանով 90.000 մեսխեթցի թուրքեր մյուս անբարեհույս ժողովուրդների թվում բռնագաղթվեցին Ուզբեկստան, Ղազախստան և Ղրղզստան:

1999 թվականմի ապրիլի 27-ին դառնալով Եվրոպայի Խորհրդի 41-րդ անդամը` Վրաստանը պարտավորվել էր մինչև 2011 թվականն ապահովել թուրք-մեսխեթցիների վերադարձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս