Իսրայելի խորհրդարանն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Անկարայում իսրայելական բաձրաստիճան պատվիրակության կողմից «Մավի Մարմարայի» զոհերի ընտանքիներին փոխհատուցում վճարելու շուրջ բանակցությունների ֆոնին Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմում քննարկելու է Հայոց ցեղասպանության հարցը:

Իսրայելական Haaretz թերթի հաղորդմամբ՝ իսրայելցի պատգամավոր, խորհրդարանի նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլին հայտարարել է, որ խորհրդարանն այսօրվա նիստում քննարկելու է Հայոց ցեղասպանության հարցը:

Ռիվլինն ընդգծել է, որ այդ քննարկմանն արգելք չի կարողացել հանդիսանալ Իսրայելի ու Թուրքիայի միջև ռազմավարական հարաբերություններ ունենալու անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930