Թուրքիայի փոխվարչապետը քննադատել է ԱՄՆ պետքարտուղարին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչն Անկարայում տեղի ունեցած կառավարության նիստից հետո անդրադարձել է վարչապետ Ռեջեփ Էրդողանին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի տված այն խորհրդին, որում կոչ էր արվում առայժմ զերծ մնալ Գազայի հատված այցելելուց.

«Հարգարժան Քերին Թուրքիա է այցելում երրորդ անգամ և անմիջականորեն ասել է, որ իրենք չեն ցանկանում, որ վարչապետը մայիսին մեկնի Գազա: Դա դիվանագիտական տեսանկյունից սխալ է, ճիշտ չէ:

Մեր հարգարժան վարչապետի կամ մի թուրք պաշտոնյայի այս կամ այն վայր մեկնելու մասին որոշումն ընդունում է մեր կառավարությունը: Անընդունելի է սրանից դուրս որևէ մեկից թույլտվություն ստանալն այդ հարցում:

Սա պետք է, որ լավ իմանա թե՛ պարոն Քերին, թե՛ ողջ աշխարհը: Վարչապետն ինչ ցանկանա, այն էլ կանի»:

Հիշեցնենք, որ Էրդողանը որոշել է Գազայի հատված այցելել մայիսի 16-ին ԱՄՆ կատարելիք այցից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930