Բաժիններ՝

Lufthansa-ն գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարում գրեթե 2000 ավիաչվերթ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գերմանական խոշորագույն ավիափոխադրող Lufthansa ընկերությունն իր աշխատակիցների այսօրվա գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարում գրեթե 2000 չվերթ: Դրանցից 40-ն առնչվում են ռուս-գերմանական ավիահաղորդակցությանը:

Չեղյալ հայտարարված չվերթների նորացված տվյալները հրապարակվել են ավիաընկերության կայքում: Դրանք վկայում են, որ գործնականում չեղյալ են հայտարարվել երկրի ներսում և Եվրոպայում բոլոր չվերթները: Գործադուլը հարվածել է նաև միջմայրցամաքային չվերթներին:

Գործադուլի կազմակերպիչը Ver.di արհմիությունն է, որ Lufthansa-ի 33.000 աշխատակցի համար պահանջում է աշխատավարձի բարձրացում 5.2 տոկոսով: Նմանատիպ ակցիա Ver.di-ն կազմակերպել էր մեկ ամիս առաջ. այն ժամանակ, սակայն, գործադուլը շարունակվել էր ոչ թե մի ամբողջ օր, այլ՝ տեղական ժամանակով ժամը 05.00-12.000-ը: Այն ժամանակ Lufthansa-ն ստիպված էր եղել չեղյալ հայտարարել գրեթե 700 թռիչք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս