Շիմոն Պերեսը «պատմական» է որակել Մամեդյարովի այցը

Իսրայելական Jerusalem Post պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ընդունել է երկրում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հանդիպման ժամանակ Պերեսը հայտարարել է, որ Մամեդյարովի իսրայելական այցը նպաստում է երկու երկրների միջև լավ հարաբերությունների հաստատմանը: Պերեսը «պատմական» է որակել այդ այցը:

Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը հավատում է Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուն և հիշեցրել է Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու մասին:

Պերեսը հավելել է, որ ծանոթ է Ադրբեջանի ներկայիս նախագահի, ինչպես նաև նրա հոր՝ Հեյդար Ալիևի հետ:

Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովն առաջին անգամ է որպես Ադրբեջանի արտգործնախարար այցելում Իսրայել:

Տեսանյութեր

Լրահոս