Տիգրան Սարգսյանի ձեռքերն այլևս կապված չե՞ն

Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական կուսակցության» առաջնորդ Վազգեն Մանուկյանը ոչ միայն արդարացված է համարում Տիգրան Սարգսյանի վերանշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում, այլև կարծում է, որ նրան այլընտրանք չկա:

«Ես կարծում եմ, որ շատ ճիշտ էր Տիգրան Սարգսյանին վերանշանակելը և, անկեղծ ասած, ես չեմ էլ տեսնում այլընտրանք իրեն այս պահին: Հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, քաղաքական ուժերի դասավորությունը՝ ես չեմ տեսնում մեկին, որ կարող էր իրեն փոխարինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՎազգենՄանուկյանը:

Վ. Մանուկյանին հիշեցրինք, որ վերջերս «Ռ-Էվոլուցիա» հաղորդման ժամանակ ասել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի «ձեռքերը կապված են»: «Դա պարզապես պատկերավոր ասված խոսք էր: Խոսքը գնում է այն լիազորությունների մասին, որոնք գրավոր և բանավոր տրված են կուսակցություններին և այլն: Դա անձի հետ կապված բան չէ, նորից  եմ կրկնում՝ շատ ճիշտ նշանակում էր»,- ասաց ԱԺՄ նախագահը:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը նախկինում եղել է ԱԺՄ անդամ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930