Բաժիններ՝

Սիրիայում գնալով բարելավվում է իրավիճակը. Բաշար Ասադ

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Լիբանանից ժամանած պատվիրակության հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայում գնալով բարելավվում է իրավիճակը՝ շնորհիվ ժողովրդի ու բանակի համախմբվածության:

Ասադն անհնար է համարել զինված խմբավորումների հետ հաշտվելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ Դամասկոսը շարունակում է դիմակայել ահաբեկչությանը:

Ասադի խոսքերով՝ ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը վերածվել է ահաբեկչական կազմակերպության. «Նա, որ հայտնի է եղել որպես «ազատ բանակ», այլևս գոյություն չունի: Ներկայումս մենք պայքարում ենք «Ալ Քաիդայի» դեմ: Այդ կազմակերպությունում ներառված են 23 երկրների զինյալներ, որոնք մարտնչում են մեր երկրում»:

Ասադն իր դժգոհությունն է հայտնել հակամարտության նկատմամբ Լիբանանի զուսպ դիրքորոշման կապակցությամբ. «Լիբանանը նման է մի մարդու, ով կանգնած է կրակի շուրջ: Գնալով այն առավել է մոտենում իրեն, և նա չի կարող զսպել իրեն:

Ես հիրավի չգիտեմ, թե ինչ է նշանակում նման քաղաքականությունը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Լիբանանը պատրաստվում է հեռանալ Աֆրիկա, սպասել այնտեղ սիրիական ճգնաժամի ավարտին, իսկ հետո նոր հետ վերադառնալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930