Թուրքիան հերքել է Անկարայի մոտ գտնվող ավիաբազան Իսրայելին տրամադրելու հնարավորությունը

Թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հրապարակել է բրիտանական The Sunday Times-ի այն հրապարակումը, ըստ որի՝ Անկարան պատրաստվում է Իսրայելի հետ բանակցություններ վարել «Աքընջը» ավիաբազայում (գտնվում է Անկարայից 35 կիլոմետր հյուսիս-արևմուտք) իսրայելական կործանիչների տեղակայման հնարավորությունը:

Թուրքական ղեկավարության ներկայացուցիչների խոսքերով՝ ներկա փուլում Անկարան պատրաստ է իսրայելցիների հետ քննարկել միայն մեկ թեմա՝ «Մավի Մարմարայի» միջադեպի հետևանքով զոհված 9 թուրք քաղաքացիների ընտանիքներին փոխհատուցում վճարելու հարցը:

Չինովնիկը հավելել է, որ բանակցությունների ընթացքում չի բարձրացվելու որևէ այլ թեմա, այդ թվում նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: The Sunday Times-ի լրագրող Ուզի Մախնաիմին նախօրին հայտնել էր, որ Անկարա է ժամանելու Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Յակով Ամիդրորը, ով պետք է բանակցություններ վարի «Աքընջը» ավիաբազայում իսրայելական կործանիչների տեղակայման հնարավորության շուրջ:

Դա կարևորվում է Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու նախապատրաստման տեսանկյունից: Լրագրողին այդ մասին հայտնել էր իսրայելական անանուն ռազմական աղբյուրը, որի պնդմամբ՝ Իսրայելը «Աքընջը» բազայում իսրայելական կործանիչների տեղակայման թույլտվության դիմաց Թուրքիային առաջարկելու է նոր հրթիռային սպառազինություն ու հետևող տեխնոլոգիաներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930