Չակ Հեյգելը կարող է Մերձավոր Արևելքում կնքել 10 միլիարդ դոլարի ռազմական պայմանագրեր
France 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի մերձավորարևելյան վեցօրյա շրջագայությոնը մեկնարկել է Իսրայելից:
Թել Ավիվի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Հեյգելը հայտարարել է, որ վերջին ժամանակների համար Իսրայելին ամերիկյան զենքի վաճառքի խոշորագույն գործարքը շատ հստակ ազդանշան է Թեհրանի համար՝ վերանայելու համար սեփական քաղաքականությունն ու հրաժարվելու սեփական միջուկային ծրագրից:
Հեյգելի տարածաշրջանային այցի առանցքային առաջադրանքը դարձավ ավելի քան 10 միլիարդ դոլարի ռազմական պայմանագրերի կնքումը: Ամերիկացիները մտադիր են Իսրայելին առաջարկել ժամանակակից հրթիռային համակարգեր ու մարտական ինքնաթիռներ:
Դա մասնավորապես վերաբերում է քիչ նկատելի հրթիռներին, որոնք նախատեսված են թշնամական հակաօդային պաշտպանության օբյեկտների ոչնչացման համար, ինչպես նաև դեսանտային V-22 «Օսփրեյ» կոնվերտոպլաններին: Բացի այդ, Հեյգելը Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի համար կարող է առաջարկել արդիականացված F-16 ինքնաթիռներ ու հրթիռային սապառազինություն:
Ակնկալվում է նաև, որ Պենտագոնի ղեկավարն իր մերձավորարևելյան գործընկերների հետ քննարկելու է սիրիական ընդդիմության զինյալներին տարբեր նշանակության սարքավորման ու հանդերձանքի մատակարարման հարցը: