Թուրքիան ցանկանում է մեծացնել ռուսական գազի ներկրման ծավալը
Neftegaz.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվան ու Անկարան պատրաստ են զարգացնել համագործակցությունը Ռուսաստանից Թուրքիա գազի արտահանման և գազի մատակարարման ավելացման հարցերում:
Կողմերը պատրաստ են մեծացնել գազի մատակարարումների ծավալը, ինչը կարող է արվել կա՛մ «Երկնագույն հոսք» գազատարով, կա՛մ էլ «Անդրբալկանյան» (Արևմտյան) գազատարով: Վերջինիս տարեկան թողունակությունը կազմում է տարեկան 14 միլիարդ խորանարդ մետր:
Ռուսական «Գազպրոմ» և թուրքական «Բոթաշ» ընկերությունների երկկողմ հանձնաժողովի ներկայացուցիչները մայիսին դիտարկելու են Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» գազատարի ընդլայնման հզորությունը, ինչպես նաև Արևմտյան երթուղով թուրքական մասնավոր ընկերություններին «Գազպրոմի» կողմից 4 միլիարդ խորանարդ մետր գազի հատկացման հարցը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիայի թիվ մեկ գազամատակարար երկիրն է, ապա գալիս են Իրանն ու Ադրբեջանը: Ադրբեջանը հեղուկացված գազ է գնում Ալժիրից ու Նիգերիայից: