Բաժիններ՝

Սպորտային ակումբների 13 ամենահարուստ սեփականատերերը (լուսանկարներ)

«Forbes» ամսագիրը ներկայացրել է սպորտային ակումբներ ունեցող 13 ամենահարուստ անձանց ցանկը:

1. Հնդկաստանի քաղաքացի Մուքեշ Ամբանին, ում պատկանում է Mumbai Indians սպորտային ակումբը, գլխավորում է ցուցակը: Նրա ունեցվածքը գնահատվում է 21,5 մլրդ դոլար:

1

2. Ուկրաինայի ամենահարուստ անձը՝ Ռինատ Ահմետովը,  ուկրաինական Шахтер ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Այժմ նրա ունեցվածը գնահատվում է 15,4 մլրդ դոլար:

Կարդացեք նաև

2

3. Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը՝ Պոլ Ալենը, սպորտային երկու ընկերությունների սեփականատեր է՝ ֆուտբոլային Seattle Seahawks և բասկետբոլի Portland Trail Blazers ակումբների:

3

4. Բասկետբոլային Brooklyn Nets ակումբի սեփականատեր Միխայիլ Պրոխորովի ունեցվածքը 13 մլրդ դոլար է գնահատվում:

4

5. Ռուսաստանի քաղաքացի, Chelsea ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Նրա ունեցվածքը կազմում է 10,2 մլրդ դոլար:

5

6. 73-ամյա Ֆիլ Անշուցն իր ունեցվածը ձեռք է բերել հիմնականում նավթի առուվաճառքից, 10 մլրդ դոլար ունեցվածք ունեցող այդ մարդը երկու ակումբների սեփականատեր է՝ Los Angeles Galaxy և Los Angeles Kings:

6

7. AC Milan ֆուտբոլային ակումբի սեփականատեր, իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնին 6,2 մլրդ արժողությամբ ունեցվածք ունի:

7

8. Ցանկում ներառված միակ կինը Մարգարիտա Լուի Դերյֆուսն է: Olympique Marseille ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ ունեցվածքը գնահատվում է 6 մլրդ դոլար:

8

9. San Francisco Giants բասկետբոլային ակումբի սեփականատեր Չարլզ Ջոնսոնն իր 5,7 մլրդ դոլար ունեցվածքով զբաղեցնում է իններորդ հորիզոնականը:

9

10. Miami Heat բասկետբոլային ակումբի սեփականատեր Միկի Արիսոնը 5,7 մլրդ արժողությամբ ունեցվածք ունի:

10

11. Բասկետբոլային մեկ այլ ակումբի՝ Orlando Magic-ի սեփականատերը՝ Ռիչարդ Դևոսը, ցանկի տասնմեկերորդ հորիզոնականում է՝ 5,1 մլրդ դոլար ունեցվածքով:

11

12. Միանգամից մի քանի սպորտային ակումբների՝ St. Louis Rams, Arsenal, Denver Nuggets Colorado Avalanche, սեփականատեր Սթեն Կրոնկեն 5 մլրդ դոլար ունեցվածքով զբաղեցնում է տասներկուերորդ հորիզոնականը:

12

13. Ցանկը եզրափակում է Manchester United, Tampa Bay Buccaneers ակումբների սեփականատեր Մալքոլմ Գլեյզերը՝ 4,4 մլրդ դոլար ունեցվածքով:

13

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս