Amazon-ը Ռուսաստանում ներկայացուցչություն է բացում
Amazon խոշորագույն ինտերնետ խանութն իր ներկայացուցչությունն է բացում Ռուսաստանում: Իսկ դա նշանակում է, որ ինտերնետ-խանութի առաջարկած ապրանքատեսականին հնարավոր կլինի գնել ցածր գներով: Դա նաև հիանալի հնարավորություն է ռուսաստանցի սպառողների համար՝ պաշտոնապես ձեռք բերել Kindle-ի ապրանքների տեսականին, թեև նախկինում ևս այդ ամենը ձեռք բերելու հնարավորություններ կային:
Ինչպես հաղորդում է Forbes-ը՝ ընկերության ներկայացուցչությունը Ռուսաստանում կգլխավորի «Азбука-Аттикус» հրատարակչական հոլգինդի նախկին գլխավոր տնօրեն Արկադի Վիտրուկը: Պաշտոնապես, սակայն, դեռևս ոչինչ չի հաղորդվում: Ինքը՝ Վիտրուկը, այս տեղեկությունները ոչ հաստատում է, ոչ՝ էլ հերքում: