
Սերժ Սարգսյանը ստորագրել է Էդվարդ Նալբանդյանի և Սեյրան Օհանյանի նշանակման հրամանագրերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Էդվարդ Նալբանդյանին ՀՀ արտաքին գործերի նախարար և Սեյրան Օհանյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին հրամանագրերը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. Ապրիլի 20
Երևան
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. Ապրիլի 20
Երևան