ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գնդապետ Կոմիտաս Կարապետյանը ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Նախագահի մեկ այլ հրամանագրով` ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից: