Հաջորդ սերնդի iPad-ը 15%-ով բարակ կլինի նախորդից
Հաջորդ սերնդի iPad-ը նախորդից 15%-ով բարակ ու ավելի թեթև կլինի: Ըստ KGI Securities-ի վերլուծաբան Մին Չի Կուոյի՝ սարքավորումը «կնիհարի»՝ շնորհիվ GF2 սոնսորային էկրանի տեխնոլոգիայի, որը կկիրառվի iPad-ում: Այս մասին գրում է «Վեստին»:
Վերլուծաբանի խոսքով, նոր սարքն իր կաղապարով, գույներով, ինչպես նաև՝ ավելի նեղ կողմնային շրջանակներով, նման կլինի iPad mini-ին: Իր հաստությամբ նոր iPad-ը կլինի 7.5-8 մմ., իսկ քաշը կկազմի մոտ 500 գրամ: Բացի այդ՝ սարքավորումը կունենա ավելի «ճարպիկ» չիպ՝ A7X:
Սարքի հաստության և քաշի վրա ազդեցություն կունենա նաև սարքավորման մարտկոցի չափը. այն 25-30%-ով ավելի փոքր կլինի:
Վերլուծաբանի խոսքով՝ սարքի սերիական արտադրությունը և նոր iPad-ի մատակարարումը կսկսվի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին. գրում է MacRumors-ը: