Վենեսուելայում նոր մուլտֆիլմ են ցուցադրել Ուգո Չավեսի մասին
Голос России ռադիոկայանի փոխանցմամբ՝ վենեսուելական BarrioTV հեռուստաալիքով ցուցադրվել է նախկին նախագահ Ուգո Չավեսի մասին նոր մուլտֆիլմի միանգամից երկու սերիա: Դրանցում նկարագրված է Չավեսի հայտնվելը երկնքում և նրա հանդիպումը նախկին ժամանակների իր զինակիցների հետ:
Նա մասնավորապես հանդիպում է Լատինական Ամերիկայում անկախության համար պայքարած մարտիկների, այդ թվում նաև Սիմոն Բոլիվարի ու Էռնեստո Չե Գևարայի հետ: Մուլտֆիլմի վերջում հայտնվում է Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Նիկոլաս Մադուրոն:
Նշվում է, որ դա Չավեսի՝ երկնքում գտնվելու մասին երկրորդ մուլտֆիլմն է: Այն նկարահանվել էր մարտին և պատմում էր Չավեսի դրախտ ընկնելու մասին, ուր հայտնվել են նաև լատինամերիկյան այլ առաջնորդներ ու հերոսներ՝ Աուգուստո Սանդինոն, Սալվադոր Ալիենդեն, Էռնեստո Չե Գևարան, Էվոյ Պերոնը և Բոլիվարը: Այդ մուլտֆիլմը ներկայացվում է ստորև: