
PKK-ի զինյալների հերթական խմբաքանակը լքում է Թուրքիան

Թուրքական Haber7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հերթական խմբաքանակն է լքում Թուրքիայի տարածքը: Այս անգամ խոսքը գնում է Թուրքիայի սևծովյան շրջանում ու Էրզրումի նահանգում գործող PKK-ականների մասին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ զինյալները թուրք-իրաքյան սահմանին միանալու են այլ խմբավորումներին և հատուկ բացված միջանցքով հեռանալու են Հյուսիսային Իրաք:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական Sabah թերթը գրել էր, որ PKK-ականների կողմից Թուրքիայի սահմանները լքելու համար մշակվել են մի շարք երթուղիներ: