Այս տարի Google-ի շրջանառությունն աճել է 1/3-ով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին եռամսյակին Google ընկերության ընդհանուր շրջանառության ծավալը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները՝ 31 տոկոսով գերազանցելով 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Լարի Փեյջը. «Մենք լավ մեկնարկել ենք առաջին եռամսյակին, մենք խոսում ենք 14 միլիարդ դոլար հասույթի մասին: Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք ռազմավարական ուղղությունների զարգացման համար՝ ներդրում անելով մեր արտադրանքի բարելավման մեջ»:
Google-ի արժեթղթերն աճել են 1 տոկոսով՝ հասնելով մեկ ակցիայի համար 777.15 դոլարի: Այս տարվա առաջին երեք ամիսներին ընկերության մաքուր շահույթը կազմել է 3.35 միլիարդ դոլար, ինչը 15.7 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի առաջին եռամսյակի հետ: